ՀՀ կառավարությանը առընթեր քաղաքաշինության պետկան կոմիտեի Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ս/թ հոկտեմբերի 12-ին ժամը 12.00-ին տեղի կունենա «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆԱԼԵ-2016» համահայկական մրցույթ-ցուցահանդեսի բացումը:
Մրցույթ-ցուցահանդեսին իրենց աշխատանքներ են ներկայացրել Հայաստանի և Սփյուռքի հայազգի ճարտարապետները, ճարտարապետական արվեստանոցները և ճարտարապետական ԲՈՒՀ-երի ուսանողները:
Մրցույթի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:
Ցուցահանդեսը կգործի մինչև տարվա վերջ: Մուտքն ազատ է: